Image result for կարեն կարապետյանԹողե՛ք՝ միջին ու մանր բիզնեսը աշխատի։ Ուղղակի մոռացե՛ք նրանց մասին։ Բացարձակ մոռացե՛ք նրանց մասին։
Թու՛յլ տվեք, որ նրանք իրենք որոշեն, թե ինչ չափի հարկեր մուծեն։ Անմարդկային հարկային բեռն ու բացարձակ օրինական աշխատելու անհամատեղելիությունը բիզնեսի գոյատևման հետ մանր ու միջին բեզնեսմեններին դրդում են օրինախախտումների։
Հավատացե՛ք, որ մինչ հարկային օրենքների փոփոխություններ անելը, կարող եք մարդկանց սիրտը շահել և թույլ չտալ արտագաղթի տեմպերի աճին։
Վստա՛հ եղեք նաև, որ մանր ու միջին բիզնեսի ներկայացուցիչները շատ ավելի ազնիվ կգտնվեն և իրենց հնարավորությունների առավելագույնի չափով կկատարեն հարկային մուծումները, եթե իրենց ազատ ու անկաշկանդ զգան։
Ստուգե՛ք Շնաձկներին, նրանց սև խավիարը անհամեմատ շատ է, և ընդամենը մի քանի ստուգումը կապահովվի այնքան հարկային մուտքեր, որ դուք իրականում կմոռանաք մանրերի մասին։
Հակառակ ցանկացած դեպքում մենք ականատես կլինենք հերթական կրկեսային ներկայացմանը...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել