Lurer.com-ը գրում է.

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն սեպտեմբերի 20-ին՝ ժամը 19.37-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Սեբաստիա-Տիչինա փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ-ից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Սեբաստիա փողոցի թիվ 8 հասցեում՝ նախկին «Տորնադո» խանութի մոտակայքում, «Subaru» մակնիշի 01 NZ 077 պ/հ ավտոմեքենան վրաերթի է ենթարկել 1982 թ. ծնված Հ. Ղ.-ի և 1983 թ. ծնված Ե. Ղ.-ին:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը տուժածները հոսպիտալացվել են «Աստղիկ» ԲԿ, որտեղ նրանց առողջական վիճակը գնահատվել է կայուն ծանր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել