Ընթերցվածք` Ա Թագ. 1.1-23, Առ. 1.1-33, Եր. 1.1-10
«Ճանաչել իմաստությունն ու խրատը, իմանալ հանճարի խոսքերը, ընկալել խոսքի բարդ դարձվածքները, հասկանալ ճշմարիտ արդարությունը և ուղղել իրավունքը` պարզամիտներին խորագիտություն և երիտասարդներին միտք ու հանճար տալու համար» (Առ. 1.2-4): Առակաց գրքի այս նախադասությունը, որը հայոց գրերի գյուտից հետո առաջինը թարգմանվեց, կարծես կանխորոշեց մեր ժողովրդի ուղին, սեփական պատմությունն արարելու իր ընկալումը: Այսօր այն վերստին հնչում է մեզ համար, որպեսզի անդրադառնանք, թե ճշմարիտ արդարությունն ու իրավունքը նախ և առաջ բխում են աստվածճանաչողությունից:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/frvahram.melikyan/posts/492471724149445?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել