««Արտադրված է Հայաստանում– 2016» ցուցահանդեսի բացման ժամանակ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Արծվիկ Մինասյանը հայտարարել է, թե «սա մեր տնտեսության զորահանդեսն է»։
«ՉԻ» - որոշ տեղեկությունների համաձայն՝ տնտեսության զորահանդեսի ժամանակ ցուցադրել են տարածաշրջանի ամենամարտունակ գինիներն ու կոնյակներն, արագ արձագանքման կաթնամթերքներն ու ամենագնաց կոշիկները, իսկ ահա հայտնի ընկերության արտադրված օդին չի ցուցադրվել՝ որպես Ժնևյան կոնվենցիայով արգելված զինատեսակ։
Իսկ եթե ավելի լուրջ, ապա մեր տնտեսությունն իսկապես տարածաշրջանում ամենամարտունակն է։ Որովհետև Հայաստանի պայմաններում ինչ-որ բան արտադրելն արդեն իսկ հերոսություն է։ Ըստ երևույթին իշխանությունները հենց տնտնսությունը կոփելու համար էլ ստեղծել են այդ էքստրեմալ պայմանները։ Ճիշտ այնպես, ինչպես բանակի հատուկջոկատայիններին են կոփում՝ ստիպելով զանազան անմարդկային դժվարություններ հաղթահարել»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։