Operativ.am-ը գրում է.

Ֆրանսիական Լե Ռուս համայնքում տեղակայված «Արբեզ» հյուրանոցն առաջին հայացքից սովորական հյուրանոց է թվում: Սակայն շատ ճամփորդներ երազում են գոնե մեկ անգամ մնալ այդ հյուրանոցի համարներից մեկում, քանի որ այն գտնվում է երկու երկրներում միաժամանակ: Աշխարհում մեկ այլ նման հյուրանոց չկա: Այս մասին գրում է Lenta.ru-ն:
«Արբեզ»-ը գտնվում է Ֆրանսիայի և Շվեյցարիայի սահմանին` Լա Կյուր գյուղում, սակայն համացանցում նշվում է որպես ֆրանսիական հյուրանոց: Իրականում, սահմանը փաստացիորեն անցնում է հյուրանոցի վրայով` բաժանելով դրա ճաշասենյակը, խոհանոցը և նույնիսկ որոշ սենյակներ: Հյուրանոցն ունի ընդամենը 10 սենյակ:
Սահմանային երկար վեճերից հետո Ֆրանսիան և Շվեյցարիան որոշել են իրենց միջև սահմանն անցկացնել Լա Կյուր գյուղի միջով, սակայն պայմանավորվել են չբաժանել ճանապարհին ընկած սեփականությունները:



