Image resultԱդրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Բաքվի ծանր հանցանքները քննող դատարանը այսօր հրապարակել է 2015 թվականի հունիսին Օլիմպիական ավանում տեղի ունեցած ավտովթարի գործով դատավճիռը։

2015 թվականին ավտոբուսը վթարի էր ենթարկել Ավստրիայի սինքրոն լողի թիմին։ Միջադեպը գրանցվել էր Եվրոպական առաջին խաղերի շրջանակներում։
Դրա հետևանքով Վանեսա Շախինովիչը և Լունու Պաջերան ստացել են մարմնական ծանր վնասվածքներ։ Շախինովիչը դարձել է ցմահ հաշմանդամ։

Դատարանը ավտոբուսի վարորդ Վելի Ահմեդովին դատապարտել է մինչև 3 տարվա ազատազրկման։ Նույնքան ժամկետով ազատազրկման են դատապարտվել տրանսպորտի նախարարության պետական ծառայության պետ Հուսեին Սալամովը։

Տեսախցիկի օպերատոր Էլչին Հասանովը, որը տարածել էր այդ միջադեպի կադրերը համացանցում, ստացել է 4 տարվա ազատազրկում։
Տրանսպորտի նախարարության ուղևորափոխադրումների դեպարտամենտի խորհրդական Ֆարիդ Ամիրասլանովը ստացել է 3 տարվա պայմանական ազատազրկում։

Դատախազը դատարանին առաջարկել է Ահմեդովին դատապարտել 3, Սալամովին ու Հասանովին՝ 7, իսկ Ամիրասլանովին՝ 5 տարվա ազատազրկման։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել