Վերջերս վարչապետի ու Էկոնոմիկայի նախարարի երկխոսությունը բազմաթիվ քննարկումների ու կարծիքների առիթ էր հանդիսացել: Ինչպես հիշում ենք, զրույցը ծավալվել էր ընկերություններին ապրանքների ներմուծման համար հարկային և մաքսային արտոնություններ տրամադրելու համար նախատեսված ժամանակի շուրջ, որի ընթացքում Կարապետյանն ասել էր, որ չի հավատում Մինասյանի ներկայացրած 1 շաբաթ ժամկետին:
Նախ նիստերի ընթացքում կարող են թե՛ անհամաձայնություններ հնչել, թե՛ քննարկումներ ծավալվել, որոնք չպետք է դիտարկել բացասական համատեքստում:
Մյուս կողմից էլ ակնհայտ էր, որ վարչապետի մեսիջն ուղված էր ոչ միայն Էկոնոմիկայի նախարարությանը, այլ նաև մնացած գերատեսչություններին, որոնցով կազմակերպությունն անցնում է նախքան արտոնություն ստանալը: Նշեմ, որ գործընթացն անցնում է շուրջ 7 գերատեսչություններով: Շատերը 5-7 ամիս կարող են սպասել, և որոշ դեպքերում էլ վերջում մերժում ստանալ:
Պետք է գիտակցել, որ այստեղ գերնպատակը կոռուպցիոն երևույթներից ու բյուրոկրատական քաշքշուկներից ձերբազատվելն է և նիստերի ժամանակ սովորական աշխատանքային քննարկումները չհավասարեցնել «դու ասեցիր, ես ասեցի» մակարդակին, հետո էլ նեղացկոտի դիրք ընդունել: