168.am-ը գրում է.

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը մեկնել է Նյու Յորք, որտեղ մասնակցելու է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 71-րդ նստաշրջանին, հայտնում է contact.az-ը։

Ինչպես հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը, Մամեդյարովը ելույթ է ունենալու ընդհանուր քննարկումներին և մասնակցելու է ԻՀԿ-ի ԱԳՆ ղեկավարների ամենամյա հանդիպմանը։

Ավելի վաղ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները դիտարկում էին Նյու Յորքում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը կազմակերպելու հնարավորությունը։

Դեռ տեղեկություն չկա, թե արդյոք նման հանդիպում տեղի կունենա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել