168.am-ը գրում է.

Թուրքական ռազմաօդային ուժերը Սիրիայի հյուսիսում ավիահարվածներ են հասցրել ԴԱԻՇ-ի դիրքերին, հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով ռազմական աղբյուրին։
Նշվում է, որ թուրքական ավիացիայի կրակի տակ է հայտնվել ԴԱԻՇ-ի 3 թիրախ։

Զինյալներն օգտագործել են այդ դիրքերը որպես ռազմական շտաբ, որտեղ պահվել է ռազմամթերքը։

Ավելի վաղ հաղորդվել է, որ թուրքական բանակը Սիրիայի հյուսիում ավիահարվածների արդյունքում ոչնչացրել է 5 զինյալի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել