Image result for ընտրություններԻշխանությունը և ընդդիմությունը եկան համաձայնության, որ ընտրություններից հետո հրապարակվեն քվեարկած անձանց ցուցակները: Սա շրջադարձային համաձայնություն է:
Եթե նախկինում մենք՝ իբրև քաղաքացիներ, իրավունք ունեինք բողոքելու «լցոնումներից» ու մահացած կամ երկրում չգտնվող անձանց «քվեարկություններից», ապա հետայսու գնդակը գտնվում է մեր՝ ընտրողներիս դաշտում: Այսուհետև ընտրական գործընթացի ողջ պատասխանատվությունը կրում է փող վերցնող ընտրողը:
Իհարկե, այսպես կոչված հեղինակությունների խնդիրն էլ կա, բայց ոչ ոք չի կարող ինձ բացատրել, թե ինչպիսի հեղինակություն պետք է լինի անձը, որի համար ես կընտրեմ իմ խղճի ու երկրի ապագայի դեմ:
#ԱնկախությանՍերունդ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել