168.am-ը գրում է.

Մազերի խնդիրները կարող են ի հայտ գալ ոչ միայն կանանց, այլև տղամարդկանց մոտ:
Տղամարդկանց դեպքում սա կապված է ժառանգականության հետ, իսկ կանանց դեպքում, որպես կանոն, տարատեսակ քիմիական միջոցների, մազերի հարդարիչների հետ:
Fithacker կայքն առաջարկում է հեշտ և արագ բաղադրատոմս, որն իսկապես արագ և արդյունավետ կերպով կարագացնի մազերի աճը:
Մազերի այս դիմակը մազերը կսնուցի անհրաժեշտ տարրերով, որոնք փարթամություն, փայլ և որակ կհաղորդեն մազերին, բացի այդ, կարագացնեն մազերի աճը:
Դիմակի բաղադրատոմսը
- 2 ճ/գ գերչակի յուղ
- 1 ճ/գ մեղր
- 1 ձվի դեղնուց
Բոլոր բաղադրիչները խառնեք, որպեսզի միատարր զանգված ստանաք:
Խառնուրդը քսեք մազերին՝ տրորելով գլխամաշկը: Պոլիէթիլենային գլխարկ դրեք և թողեք մնա 2-4 ժամ: Վերջում մազերը լվացեք շամպունով:
Պրոցեդուրան կատարեք 2 ամիս շարունակ՝ շաբաթը 1-2 անգամ:
Նյութի աղբյուր՝ http://168.am/2016/09/19/688610.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



