Ինձ համար հայկական ընտրությունների ամենաատելի երևույթը դեպի ընտրատեղամաս տանող ճանապարհին քեզ անընդհատ մոտեցող ու հետդ քաղաքական կոնսուլտացիա անող «քուչի լավեր» ինստիտուտի խրոխտ ներկայացուցիչներն են: Ու ամենազզվելին այն է, որ նրանց անգամ չեն փորձում խոչընդոտել կամ կարգի հրավիրել: Այսպիսինները հիմնականում ընտրատեղամասի առաջ են հավաքվում, ու հենց հայտնվում ես իրենց տեսադաշտում, մոտենում են ու սկսում խնդրվելը կամ համոզելը:
Քիչ առաջ Մալաթիա-Սեբաստիա համայնքի 72/3 տեղամասից ահազանգ ստացվեց, որ այդտեղ ընտրողների կուտակումներ են։ 168.am-ի թղթակիցը հայտնում է, որ քիչ առաջ Խուրշուդյան ազգանունով մի տարեց ընտրող ընտրելուց հետո մոտեցել է հանձնաժողովի նախագահ Հայկ Գևորգյանին և ասել, որ դրսում կասկածելի ակտիվություն է, ինչ-որ թղթեր են բաժանում։ Նախագահը նշել է, որ ոչինչ չի կարող անել, քանի որ դա ընտրատեղամասի տարածքից դուրս է։ Նա նաև հրաժարվել է տեղյակ պահել ոստիկաններին՝ պատճառաբանելով, որ այդ ամենը գտնվում է տեղամասից ավելի քան 50 մետր հեռու։
Ախր ընտրատեղամասը բեսեդկա չի, նրա կողքերը հավաքվելը նույնպես պետք է արգելել:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/karnurij/posts/219575621514147
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել