Ինչպես արդեն հայտնել ենք, Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը, ինչպես նաև Ռուսաստանի ներկայացուցիչներ Վլադիմիր Կրամնիկը, Պյոտր Սվիդլերը, Եվգենի Տոմաշևսկին, Յան Նեպոմնյաշչին, իսրայելցի Բորիս Գելֆանդը և հնդիկ Վիշվանաթան Անանդը ընդգրկված են Միխայիլ Տալի հուշամրցաշարի մասնակիցների թվում:

Rsport-ի փոխանցմամբ՝ շախմատային հուշամրցաշարի մասնակիցների կազմում ընդգրկվելու հայտ են ներկայացրել նաև հոլանդացի Անիշ Գիրին, չինացի Լի Չաոն և ադրբեջանցի Շաքրիյար Մամեդյարովը:

Հուշամրցաշարը կմեկնարկի սեպտեմբերի 26-ին և կավարտվի հոկտեմբերի 5-ին: Այն կանցկացվի Մոսկվայում: Այդ մասին հայտնել է Ռուսաստանի շախմատի ֆեդերացիայի գործադիր տնօրեն Մարկ Գլուխովսկին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել