Ճապոնացի բժիշկները Յոկոհամայի քաղաքային համալսարանից անվանել են այն առավելությունները, որոնք ստանում են ամուսնացած տղամարդիկ: Այդ մասին հայտնում է The Daily Mail-ը:

Գիտնականները հետազոտությունների միջոցով ապացուցել են, որ ամուսնացած տղամարդիկ չամուսնացածներից 2 անգամ հազվադեպ են ունենում ավելորդ քաշ և դրա հետ կապված հիվանդություններ, մասնավորապես՝ շաքարախտ, բարձր ճնշում և ճարպակալում:

Գիտնականները նշում են, որ այդ օրինաչափությունները վերաբերում են միայն տղամարդկանց, այլ ոչ թե կանանց: Դրա պատճառը բժիշկները կապում են ճիշտ սնվելու և ժամանակին բժշկի դիմելու հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել