Բաքվում ողջ թափով ընթանում են Հռոմի պապ Ֆրանցիսկոսի սպասվելիք այցի նախապատրաստական աշխատանքները:
Ինչպես նշում է ng.ru-ն` վկայակոչելով Վատիկանի ներկայացուցիչ Վլադիմիր Ֆեկետեին, Հռոմի կաթոլիկ եկեղեցու սրբազան քահանայապետն Ադրբեջան է ժամանելու հոկտեմբերի 2-ին և հանդիպումներ է ունենալու բոլոր կրոնական ուղղությունների ներկայացուցիչների հետ:
Հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ Ֆեկետեն նշել է, որ պապական այցը հզոր ազդակ է լինելու ամբողջ աշխարհում համակարտությունների կարգավորման համար:
Աղբյուրը նկատում է, որ շարքային ադրբեջանցիները լիահույս են, որ պոնտիֆիկոսի այցը նոր խթան կհաղորդի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2016/09/16/pope-baku/2135390
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



