Վերջին օրերին բավական լարված է դրությունը Ադրբեջանի հետ շփման գծերում: Հիշեցնեմ, որ մի քանի օր առաջ կրակոցներ եղան Տավուշի մարզի Չինարի գյուղում. ունեինք վիրավոր մեկ զինվոր: Այս անգամ հրադադարը խախտվեց Ղարաբաղում: ԼՂՀ-ի Պաշտպանական Բանակի մամլո ծառայությունը հայտնում է, որ ադրբեջանական ստորաբաժանումները երեկ գիշերը և այսօր առաջնային գծի ողջ երկայնքով կրակ են բացել մեր դիրքերի վրա: Հատկապես ինտենսիվ խախտումներ են արձանագրվել երկրի հյուսիսային, արևելյան և հարավարևելյան հատվածներում, որտեղ հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 500 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված օպերատիվ քայլերի արդյունքում հակառակորդի դրսևորած ակտիվությունը կասեցվել է:
Նյութի` այղբուրը
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



