Սլովենիայի Բատիզովցե քաղաքի բնակչուհին ջեռոցի դռան վրա տեսել է Հիսուսի պատկերը, որից հետո ջեռոցը դարձել է ուխտագնացության օբյեկտ ռոմաների (գնչուներ) քրիստոնեական համայնքի համար: Ինչպես հայտնում է Daily Mail-ը, պատկերը հայտնվել է ուտելիք պատրաստելու ժամանակ:

Կինը պնդում է, որ ջեռոցի պատկերը նա շատ անգամ փորձել է մաքրել, սակայն այն առաջանում է կրկին ու կրկին:
Այդ մասին իմացել է տեղի ռոմաների քրիստոնեական համայնքը և այն հայտարարել է սրբավայր: Այդ պահից սկսած ուխտավորները պարբերաբար այցելում են տուն և աղոթում պատկերի առջև:

«Մարդիկ մտածում են, որ այդ հրաշքը եկել է մեզ մոտ, որ մեզ փրկի աղքատությունից և ցույց տա, որ մենք պետք է հետևենք խաղաղության և սիրո մասին նրա պատգամին»,- պարբերականին ասել է հավատացյալներից մեկը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել