Իհարկե, սա շատ ստանդարտ իրավիճակ չէ, բայց ինչ խոսք, նման բան կարող է պատահել յուրաքանչյուրիս հետ: Դա կարող է տեղի ունենալ տարբեր պատճառներով՝ հնարավոր է լինի պատահական, ավելի հնարավոր է, որ ինչ-որ մեկը ցանկանա ազատվել Ձեզնից:
Հիմա Ձեզ կպատմեմ այն մասին, թե ինչ անել, երբ Ձեզ ողջ-ողջ թաղել են: Մարդ ես, մեկ էլ տեսար՝ պետք եկավ:
1) Ամենակարևոր բանը, որ ունեք դագաղի մեջ հողի տակ թաղված` թթվածինն է: Զուր տեղը մի ծախսեք այն: Ստանդարտ դագաղներում թթվածնի պաշարը կհերիքի մեկ, կամ մաքսիմում երկու ժամ՝ կախված Ձեր ֆիզիկական վիճակից, սեռից ու մնացած մանր-մունր դետալներից: Իհարկե, այդ ժամանակը դուք կարող եք ծախսել իրար խառնվելու, կյանքն ու բախտն անիծելու ու լացելու վրա, բայց ավելի լավ է մտածել դուրս գալու մասին, ինչը բնավ բարդ չէ: Աշխատեք խորը շնչել և դանդաղ արտաշնչել: Լուցկի կամ մոմ մի վառեք դագաղում, դա կխլի ձեր թթվածնի առանց այդ էլ խղճուկ պաշարների զգալի մասը: Բայց եթե լապտեր ունեք, կարող եք այն ազատորեն օգտագործել: Մի գոռացեք: Գոռոցը առաջացնում է խուճապ, ինչի արդյունքում Ձեր սրտի զարկերն ու շնչառությունը արագանում են, հետևաբար թթվածնի կորուստ եք ունենում:
2) Շոշափեք դագաղի կափարիչը: Ամենաէժան դագաղների կափարիչների վրա կարելի է փոսեր առաջացնել անգամ մատանիով: Իսկ եթե մատանի չունեք, ապա փորձեք անցք բացել գոտու ծայրի մետաղի միջոցով:
3) Խաչեք Ձեր ձեռքերը, թաթերով գրկեք Ձեր ուսերը, Ձեր վերնաշապիկը ձգեք վերև և փորձեք հանել այն: Այն հագցրեք Ձեր գլխին և կապեք ծայրերը, որպեսզի այն պաշտպանի Ձեզ խեղդվելուց, երբ Ձեր գլխավերևի հողը կսկսի թափվել Ձեր դեմքին:
4) Ոտքերով ու ձեռքերով սկսեք հարվածելը դագաղի կափարիչին: Դրանք բնավ էլ ամուր չեն: Դագաղների մեծամասնությունը ջարդվում են հողի ճնշումից անմիջապես թաղելուց հետո:
5) Հենց որ կափարիչը ջարդվեց, հողն աստիճանաբար ուղղեք դեպի Ձեր ոտքերը: Երբ զգաք, որ Ձեր տարածքը գնալով փոքրանում է, ոտքերով ու ձեռքերով սեղմեք հողն այնպես, որ այն խտանա:
6) Ինչ գնով էլ լինի, փորձեք նստել: Հողը կգրավի ազատ տարածքը, որտեղ դուք պառկած էիք ու տարածք կազատի, որպեսզի կարողանաք շարժվել դեպի վերև: Մի մոռացեք հանգիստ շնչելու մասին ու չփորձեք հանել Ձեր գլխին փաթաթած վերնաշապիկը:
7) Կանգնեք:
Հիշեք, որ նոր փորված գերեզմաններում հողը փափուկ է ու գերբնական ուժեր չի պահանջում փորելու համար: Դուք գտնվում եք ընդամենը 2.5 մետր խորությամբ փոսում ու եթե հասցրել եք կանգնել, ազատությունից Ձեզ հաշված սանտիմետրեր են բաժանում: Շարունակեք փորել ու աղոթեք, որ հանկարծ անձրև չգա: Անձրևը ծանրացնում է հողը ու շատ է բարդացնում դուրս գալու պրոցեսը: