Մոտ ապագայում սպասվում է Իրանի նախագահ Հասան Ռոհանիի այցը Հայաստան, որի ընթացքում նախատեսվում է երկու երկրների նախագահների հանդիպում ու երկկողմ հարաբերությունների վերաբերյալ քննարկում։ Մասնավորապես կան կարծիքներ, որ Հայաստանի ու Իրանի միջև երկաթուղու բացումը կլինի այցի գլխավոր օրակարգը։ Իրանի հետ Հայաստանի հարաբերությունները, որպես կանոն, տարածաշրջանում դասավորվում են բարեհաջող (առավել ևս եթե համեմատենք, որ Հայաստանի երկու հարևանների՝ Ադրբեջանի և Թուրքիայի սահմանը առհասարակ փակ է): Սակայն ասել, որ Հայաստանը լիարժեք օգտագործում է Իրանի հետ հարաբերությունները խորացնելու պոտենցիալը, իհարկե սխալ կլինի։ Կարելի է ասել, որ գլխավորապես ղարաբաղյան հիմանխնդիրն է, որը 1992 թվականից հետո խոչընդոտ է հանդիսանում Հայաստանի տնտեսության զարգացման համար։ Իրանը ընդգրկված չէ ԵԱՀԿ Մինսկի համանախագահության մեջ, սակայն բազմիցս հայտարարել է, որ պատրաստ է աջակցելու կոնֆլիկտի խաղաղ կարգավորմանը։
Ինչ մնում է տնտեսական մասին, ապա հարկ է նշել, որ Հայաստանի և Իրանի միջև ապրանքաշրջանառությունը կազմել է մոտ 340 միլիոն դոլլար, ինչը, եթե հաշվի առնենք երկու երկրների նախագահների հաստատակամ կամքը, ապա այնքան էլ բավարար չէ և, ինչ խոսք, դեռ զարգացման միտումներ ունի։ Այդ ուղությամբ աշխատանքներ երկու երկրների կառավարությունների միջև տարվում են։ Մասնավորապես մայիս ամսին Բուլղարիայի Վառնա քաղաքում տեղի ունեցավ Հայաստանի, Վրաստանի, Բուլղարիայի, Իրանի և Ռումինիայի Կապի և տրանսպորտի նախարարությունների ճանապարաշինության վարչության պետերի հանդիպումը, որտեղ նախատեսվում էր Հայաստանի միջոցով կառուցել Պարսից ծոցը Սև ծովին կապող տարանցիկ ճանապարհ։ Հայաստանը, փաստորեն, դրանով դառնում էր տարածաշրջանային մայրուղի այդ երկրների համար։ Ծրագիրը դեռ քննարկման փուլում է։
Թե ինչպիսի զարգացումներ ու դինամիկա կստանա Հայաստանի ու Իրանի միջև հարաբերությունների հաջորդ փուլը, կիմանանք մոտ ապագայում։ Չենք կարող չնկատել նաև Ռուսաստանի դերը այս հարաբերությունների ոչ լիարժեք պոտենցիալի իրացման կոնտեքստում։ Հենց միայն այն պատճառով, որ Իրանը կարող է շատ ավելի մատչելի գներով գազ մատակարարել Հայաստանին, սակայն, ինչպես գիտենք, Հայաստանը շարունակում է գազ ստանալ Ռուսաստանից՝ թեկուզև ռուսական շուկայի ներքին սպառման գնով։ Սակայն շատ բան կախված է դիվանագիտական աշխատանքներից, որտեղ ակնհայտ թերություններ կան, և այդ թերությունները նախևառաջ մենք պետք է փնտրենք Հայաստանի ներսում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել