Ամերիկացի գիտնականները կարծում են, որ ԴՆԹ-ի կառուցվածքում սինթետիկ բաղադրիչներ ներառելը զգալիորեն կնվազեցնի քաղցկեղային բջիջների կենսունակությունը: Այս մասին հայտնում է gogetnews.info-ն:

Ուսումնասիրությունների ընթացքում մասնագետները մարդու մաշկային չարորակ ուռուցքի բջիջները մշակել են ԴՆԹ հիմքերի սինթետիկ զույգով, հետո դրանք ենթարկել են լույսի ազդեցության:

Պարզվել է՝ ճառագայթումից հետո քաղցկեղի մոդիֆիկացված բջիջները նվազեցրել են իրենց աճի տեմպերը, իսկ ճառագայթման չենթարկվածները շարունակել են աճել սովորական ռեժիմով:

Հետագա ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հենց ԴՆԹ-ի հիմքերն են քաղցկեղային բջիջները դարձրել զգայուն լույսի ազդեցության նկատմամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել