««ՉԻ»–ին նոր մանրամասներ են հայտնի դարձել Շիրակի մազի Սարատակ գյուղի գյուղապետի ՀՀԿ–ական թեկնածու Միշա Ղրզոյանի գործունեությունից։ Հիշեցնենք, որ նրա որդին՝ Արթուր Ղրզոյանը, գյուղում ծեծի էր ենթարկել համագյուղացի Սվետլանա Վարդանյանին։ Տեղեկացրել ենք նաև, որ դեպքի առիթով հարուցված է քրեական գործ, կատարվում է նախաքննություն։ Մենք անդրադարձել էինք նաև նույն գյուղում կեղծ ու ուռճացված ընտրացուցակներին։ Շարունակելով՝ նշենք, պարզվում է, որ Միշա Ղրզոյանը տարիներ շարունակ կեղծելով ընտրացուցակները, կեղծել է նաև ընտրողների հասցեները, արհեստականորեն ավելացնելով գյուղի նպաստառու ընտանիքների թիվը։
Ինչպես գյուղապետը ինքն է ամեն քայլափոխի հպարտանում կորած մարդ չէ ու լիքը թև-թիկունք ունի ու վայելում է Արթիկի ոստիկանապետի հովանավորությունը։ Ստացվում է՝ գյուղը «կազմաքանդելու» գործում նրան աջակցել են Արթիկի ոստիկանապետն ու անձնագրային ու վիզաների վարչության Արթիկի ծառայության պետը։ Ըստ գյուղի նպաստառուների ցուցակի, գյուղում որևէ նորմալ ընտանիք չկա, նույնիսկ երիտասարդ ամուսինները, ըստ փաստաթղթերի, ամուսնալուծված են։ Գյուղի ընտանիքների մայրերի ճնշող մեծամասնությունը միայնակ է և ապրում է ամենատարբեր հասցեներում, նույնիսկ գոյություն չունեցող հասցեում»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։