168.am-ը գրում է.

Image result

The Sun պարբերականն անդրադարձել է Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանին: Պարբերականի լրագրողները փորձել են հասկանալ, թե ինչու մանչեսթերյան դերբիում չստացվեց Մխիթարյանի խաղը:

Ըստ պարբերականի՝ Մխիթարյանը գոհ չէ իր խաղային դիրքից:

Նախորդ տարիներին Մխիթարյանը խաղում էր աջ եզրում: Անգլիական ակումբում անցկացրած մի քանի խաղերում Մխիթարյանը չի փոխել դիրքը, սակայն, ըստ պարբերականի՝ Մոուրինիոյի թիմում Մխիթարյանը ցանկանում է խաղալ կենտրոնում՝ դասական 10 համարի դիրքում:

Ըստ պարբերականի՝ Մխիթարյանի համար  Մոուրինիոն հենց այդ դիրքն էր նախապատրաստել, սակայն նա դեռ չի կարողանում հրաժարվել այդ դիրքում հանդես եկող Ուեյն Ռունիից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել