Panorama.am-ը գրում է.
Պրոբացիայի պետական ծառայության ստեղծմամբ բոլորովին այլ հոգեբանություն, այլ կարգավիճակ, այլ մոտեցում, այլ մասնագիտացում ենք մեր առջև դրել,- Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց արդարադատության նախարարի պաշտոնակատար Արփինե Հովհաննիսյանը՝ պատասխանելով պատգամավոր Հեղինե Բիշարյանի հարցին, թե՝ պրոբացիայի ծառայողները սովորական քաղծառայողներ են, մինչդեռ նրանք ուղիղ գործ ունեն հանցագործություն կատարած անձի հետ՝ այստեղ խնդիր կա:
Ըստ Ա. Հովհաննիսյանի, աշխարհի բոլոր երկրում պրոբացիայի ծառայողները քաղաքացիական ծառայողներ են, քաղաքացիական հագուստ կրող անձիք են, քանի որ խոսքը վերաբերում է նրան, որ հասարակության ինտեգրման, վերաինտեգրման, վերարժևորման, վերասոցիալականացման խնդիր է դրվում այդ դատապարտյալների համար, որոնց համար նշանակված է փորձաշրջան:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



