Lurer.com-ը գրում է.
Apple ընկերությունը պաշտոնապես նոր գործառական համակարգ է թողարկել իր շարժական սարքերի համար՝ iOS 10-ը, որը մատչելի է այֆոնների բոլոր մոդելների համար՝ սկսած iPhone 5-ից, ինչպես նաեւ այփադների համար՝ սկսած iPad mini 2-ից, տեղեկացնում է BBC-ին:
Նոր համակարգը մատչելի է ծրագրային ապահովման անվճար նորացման ձեւով, ինչպես նաեւ կարող է բեռնվել iTunes-ի միջոցով:
Համակարգում փոփոխությունները վերաբերել են բլոկավորման էկրանին, Siri ձայնային օգնականին, ստեղնաշարին, ֆոտոպատկերասրահին, անձնական հաղորդագրություններին:
Մասնավորապես, Siri ծրագիրը բացվել է կողմնակի հավելվածների համար, նորացված ֆոտոպատկերասրահն այժմ ճանաչում է դեմքերը եւ օբյեկտները, իսկ ստեղնաշարը կարող է հուշել պատասխանը՝ տրված հարցին համապատասխան:
Նյութի աղբյուր՝ http://lurer.com/?p=233642&l=am
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



