Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսումBarometer.am-ը գրում է.

Հանրապետության տարածքում`
Սեպտեմբերի 15-ի ցերեկը, 16-ին, 17-ի գիշերը շրջանների զգալի մասում, 17-ի ցերեկը Սյունիքում և Արցախում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
18-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ, 15-17-ը առանձին վայրերում ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վ:
Օդի ջերմաստիճանը 15-17-ը կնվազի 5-6 աստիճանով: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻ նախարարության մամուլի ծառայութոյւնից:


Երևանում`

Սեպտեմբերի 15-ի օրվա երկրորդ կեսին սպասվում է ամպրոպ, կա անձրևի հավանականություն, 16-ին, 17-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում` 15-17 մ/վ:
17-ի ցերեկը, 18-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:


Երևանի սեպտեմբերի 15-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան` 32.80C (1996 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` 7.00C (1993 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 20.60C

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել