www.psyhelp.am և www.psyarmenia.com -ից
Մի մարդ սկսեց հասարակայնորեն վիրավորել Իմաստունին՝
– Դու անաստված ես: Դու հարբեցող ես: Դու համարյա թե գող ես:
Ի պատասխան՝ Իմաստունը միայն ժպտում էր:
Մի լավ հագնված երիտասարդ՝ մետաքսե անդրավարտիքով, ով ներկա էր այդ ամենին, հարցրեց Իմաստունին՝
– Ինչպե՞ս կարող ես դիմանալ նման վիրավորանքներին: Մի՞թե քեզ համար վիրավորական չէ:
Իմաստունը նորից ժպտաց, և ասաց՝
– Գնանք ինձ հետ:
Երիտասարդը նրա հետևից մտավ մի շատ փոշոտ խորդանոց: Իմաստունը վառեց լամպը և սկսեց ինչ-որ բան փնտրել մի հին սունդուկի մեջ: Մեկ էլ նա այնտեղից հանեց մի բոլորովին անպետք, մաշված ու քրքրված մի խալաթ: Նետելով այն երիտասարդին, Իմաստունն ասաց՝
– Քո հագով է: Փորձիր:
Երիտասարդը օդում բռնեց խալաթը, զննեց այն և նեղացած ասեց՝
– Ինչի՞ս են պետք այս կեղտոտ ցնցոտիները: Ես կարծես թե պարկեշտ հագնված եմ, իսկ այ Դու՝ ոչ: Երևի խելքդ թռցրել ես, - և հետ նետեց խալաթը:
– Այ տեսնում ես, – ասաց Իմաստունը, – Դու չուզեցար փորձել այս ցնցոտիները: Նույն կերպով էլ, ես չուզեցա փորձել այն կեղտոտ խոսքերը, որոնք ինձ վրա նետեց այն մարդը:
Չարժե նեղանալ վիրավորանքների վրա՝ դա նույն բանն է, եթե հագնես այն ցնցոտիները, որը նետում են մեզ վրա:
Ռաֆալ Օլբինսկի «Հարսանիք ամառվա կեսին»