Կար մի քաղաք վաղուց մոռացված,շատերի կողմից նաև լքված:Այդ քաղաքում մի ծերուկ էր ապրում:Դեգերել էր ամբողջ աշխարհում,վերջապես ետ եկել ու մշտապես բնակություն հաստատել իր հողում:Ի տարբերություն մյուս հեքիաթային ծերուկների`նա ոչ մորուք ուներ,ոչ էլ ծխամորճ:Բավականին մեծ աշխատանք էր կատարել իր քաղաքի համար և ոչ մեկից ոչինչ չէր ակնկալել,անգամ հարգանք.ինքը այդ ամենն արել էր հենց իր համար.հայտնի էր և իր գործերով,և իր հզոր մտքով,իսկ վերջին տարիներին` նաև իր լռությամբ:Շատ էին նրան այցելում և ուղղում բազում հարցեր,իսկ առաջին հարցը միշտ հնչում էր ճիշտ այսպես.
-Ծերուկ ինչո՞ւ ես լռում:
Նա հանգիստ պատասխանում էր.
-Եթե խոսեմ,ավելին չեմ կարող ասել,քան լռությամբ,- և բարի ժպտում
Հաջորդը բնականաբար այս մի հարցն էր հետևում.
-Ծերուկ ինչո՞ւ ես ժպտում:
Այս երկու հարցից հետո հնչում էին հազարավորները,որորնք այդպես էլ մնում էին անպատասախան`ժպիտով և խորը լռությամբ պարուրված:
Ծերունին միայն մի պատասխան էր տալիս վերջին տասնամյակում,որը հնչում էր այսպես.<<Եթե խոսեմ,ավելին չեմ կարող ասել,քան լռությամբ>>:
Օրերը սահում էին անդարձ ու տարիներ գումարում հպարտ ծերուկի հզոր ուսերին:Մի գեղեցիկ օր լսվեց ծերունու մահվան բոթը,քաղաքում մեծ իրարանցում սկսվեց,բոլորը շտապեցին`իմանալու,թե արդյոք ծերունին որևէ կերպ տվել էր պատասխան իր` ժպիտով քողարկված լռությանը:
Հասկանալով կատարվելիքը`ծերուկը մինչև մահվան սառնությունը զգալը թողել էր պարզապես մի երկտող,որում գրված էր.
<<Որպեսզի քեզ լսեն,պետք չկա բնավ դու խոսես..........դրա վառ ապացույցը ներկա գտնվող մարդկանց հսկայական զանգվածներն են,որոնք եկել են ինձ լսելու>>: