Հայտնի է դարձել, որ Հայաստանի ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունը հայտնաբերել է համացանցում օրերս հայտնված սեքս ծառայությունների հայկական նոր կայքի հեղինակին:
Կայքը, որ այս պահին չի գործում, դարձել էր վերջին օրերի խոսակցությունների ու քննարկումների գլխավոր թեմաներից:
armgirls.am կայքը հնարավորություն էր տալիս լավ պատկերացում կազմելու թե ինչ սահմաններում են տատանվում գները: Հիմնականում` կապված տարիքից, հասակից, մազերի գույնից եւ այլն, գները տատանվում են 25 000- 40 000-ի միջեւ, մինչեւ 50 000: Բարձր գին է համարվում մեկ ժամվա համար դասական (քարթու) սեքս ծառայության համար` 50 000 դրամը, ընդ որում` առանց օրալ սեքսի: Իսկ ակ, մեկ ամբողջ գիշերվա համար 150 000 դրամի առաջարկ կա: Հայկական սեքս ծառայություններ մատուցող կայքում ընդգրկված էին Երեւանը, Գյումրին, Վանաձորն ու Աբովյանը:
Հայկական սեքս կայքի գործով` ոստիկանությունում շարունակվում են փորձաքննությունն ու հետաքննությունը:



