1.Կոկտեյլ «Կիռ Ռոյալ». Շամպայնով կոկտեյլի պատրաստման համար անհրաժեշտ է բարակ բաժակ: Բաժակի մեջ լցրեք մի թեյի գդալ Ալինայի լիկյոր և ույն քանակով բալի լիկյոր: Զգուշորեն պտտեք բաժակը այնպես, որ նրա ներքին պատերը ամբողջությամբ լիկյորով պատվեն:Եթե ստացվեց ուրեմն արդեն կարելի է զգուշորեն լցնել շոմպայնը Խառնելու կարիք չկա: Կոկտեյլը կարող եք անմիջապես մատուցել :

2.Կոկտեյլ «Միմոզա». այս կոկտեյլի պատրաստման համար անհրաժեշտ կլինի բարակ բաժակ, նարնջի հյութ, նարնջի լիկյոր և ցանկացած տեսակի շամպայն:Բաժակի մեջ լցրեք 15 մլ. լիկյոր, 45 մլ.  նարնջի հյութ, իսկ հետո նաև 125 մլ. շոմպայն: Խառնելու կարիք չկա: Եթե դուք ուզում եք կրճատել ալկոհոլի չափաբաժինը այս կոկտեյլի մեջ  կարող եք օգտագործել հյութեր և գինի 1:1 հարաբերությամբ:

3.Շամպայն  «Չարլի». Ցանկացած ֆորմայի բաժակի մեջ լցրեք 45մլ. ծիրանի բրենդի, հետո 130 մլ. շամպայն: Կոկտեյլը պետք է մատուցել սառը վիճակում:

4.Կոկտեյլ «Կանաչ պղպջակներ». Գինու բաժակի մեջ լցնել 30 մլ.   Պուարե Վիլյամ տեսակի լիկյոր , 30 մլ.   Միդորի տեսակի սեխի լիկյոր, 150մլ. սառեցված շամպայն.

5.Կոկտեյլ  «Կապույտ թրջուն». մեկ մասնաբաժնի պատրաստմնա համար կպահանջվի  45 մլ  Երկնագույն  Կյուռասո լիկյոր և140 մլ. սառեցված շամպայն:. Այս ամենը խառնում եք խմելու ընթացքում` ձողիկի օգնությամբ:

6.Կոկտեյլ «Դեղձի  Բելինի». պատրաստվում է ութ մասնաբաժնի համար:. Ձեզ կպահանջվի 200 մլ. հյութ (դեղձի), թարմ դեղձ` շերտերով կտրատած, նաև 1 շիշ ցանկացած տեսակի շամպայն: Ամենը պետք է բաժանել հավասար, լցնել բաժակների մեջ և զարդարել մրգերի բարակ շերտերով:

7.Կոկտեյլ  «Ֆրանսիական 75». 1 մասնաբաժնի համար կպահանջվի  50 մլ. ջին, հյութ`  1 կիտրոնի, 130 մլ. սառեցված շամպայն և մի թեյի գդալ շաքարավազ:  Խառնեք շաքարը, սառույցի կտորները,կիտրոնի հյութը և ջինը  շեյկերի մեջ և լցրեք բաժակները , վրան շոմպայն լցրեք և հյուրասիրեք հյուրերին:

8.Կոկտեյլ «Կիտրոնային». մի կտոր շաքար, մեկ կիտրոնի հյութ և սառեցված շամպայնը լցնել կիտրոնի շերտով զարդարած բարակ բաժակի մեջ:

9.Կոկտեյլ «Անդալուսիյա». 25 մլ.  խերեսը պետք է խառնել սառեցված շամպայնի կամ գինու հետ`  բարակ բաժակի մեջ:

10.Կոկտեյլ «Ոսկե Բարխատ». 100 մլ. բաց գույնի գարեջուր, 25 մլ. թարմ անանասի հյութ և 100 մլ. շամպայնը խառնել լայն բաժակի մեջ և մատուցել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել