Միացյալ Նահանգների՝ Օվկիանոսն ուսումնասիրող գիտնականների խումբը Պուերտո Ռիկոյի ծովային տարածքի հատակում հայտնաբերել է ծովային կենդանիներ, որոնք կարծես այլ մոլորակից լինեն։ Իջվածքը, որտեղ ապրում են այս զարմանահրաշ կենդանիները, ամենախորն է Ատլանտյան Օվկիանոսում 8800 մետր խորությամբ և 800 կիլոմետր շառավղով։ Ծովային այս կենդանիները չափազանց հազվագյուտ են, և գիտնականները դեռ անվանում էլ չեն մտածել դրանցից մի քանիսի համար։
BlogNews -ը այս հայտնագործությունը չափազանց տպավորիչ է համարում, քանի որ նույնիսկ 21-րդ դարում, երբ տեխնոլոգիական զարգացումը նախադեպը չունեցող տեմպով մարդկությանը տանում է առաջ, բնությունը կարողանում է մեզ զարմացնել չափազանց գեղեցիկ և խորհրդավոր գտածոներով։








Դիտե՛ք գիտական էքսպեդիցիայի ամբողջական տեսահոլովակը․
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



