Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի նախագահ Հասան Ռուհանին ծրագրում է ուրբաթ մեկնել Վենեսուելա՝ մասնակցելու Չմիավորման շարժման գագաթնաժողովին, որն անցկացվելու է լատինաամերիկյան երկրում: Այս մասին հայտարարել է Իրանի նախագահի աշխատակազմի՝ հասարակության հետ կապերի բաժնի պետ Փարվիզ Էսմայիլին:

Նրա խոսքով՝ Ռուհանին Չմիավորման շարժման նախագահությունը կփոխանցի Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին:

«Իրանի նախագահը գագաթնաժողովի շրջանակներում նաև կհանդիպի ու խորհրդակցություններ կանցկացնի մի շարք երկրների ղեկավարների հետ:

Չմիավորման շարժման գագաթնաժողովից հետո Իրանի նախագահը իր կուբացի գործընկեր Ռաուլ Կաստրոյի պաշտոնական հրավերով Վենեսուելայից կմեկնի Հավանա: Նախագահը ծրագրում է հանդիպել նաև Ֆիդել Կաստրոյի հետ»,- տեղեկացրել է նա:

Իրանի նախագահը Հավանայից կմեկնի Նյու Յորք, որտեղ և կմասնակցի ՄԱԿ ԳԱ-ի 71-րդ նստաշրջանին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել