
Սուրբ Վալենտինի տոնակատարությունների կապակցությամբ Մադամ Տյուսոյի թանգարանը որոշել է անակնկալ մատուցել Լոնդոնի բոլոր աղջիկներին: Նրանք փողոցում տեղադրել են Հոլիվուդի ամենահմայիչ ամուրու` Ջորջ Քլունիի մոմե արձանիկը: Ջորջին համակրող բոլոր աղջիկները և կանայք կարող են գալ, գրկել և նույնիսկ համբուրել իրենց տղամարդու իդեալին:
Մոմե Քլունին նստած է հարմարավետ բազմոցին, իսկ նրա ձեռքում մի կարմիր վարդ կա, որը սիրո և կրքի խորհրդանիշ է համարվում: Ինչպես և կարելի էր ենթադրել, դերասանի արձանի մոտ կանանց իսկական “տեղատարափ” է սկսվել: Լոնդոնի գրեթե բոլոր կանայք և նույնիսկ տղամարդիկ շտապում էին գրկախառնվել և լուսանկարվել իրենց սիրելի դերասանի հետ:





Նյութի աղբյուր՝ http://www.armstar.am/am/news/?n=689
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



