Լեդի Գագան գոտկատեղի վնասվածքի պատճառով ստիպված է եղել հետաձգել իր “Born This Way Ball” համերգային շրջագայությունը:
Բժշկական հետազոտությունը ցույց է տվել, որ Գագայի գոտկատեղը վնասվել է համերգների ընթացքում հաճախ ինտենսիվ շարժումներ անելու պատճառով: Այս խնդիրը լուծելու համար երգչուհին պետք է դիմի վիրաբույժի օգնությանը: Վիրահատությունից հետո Գագան ստիպված կլինի մի քանի շաբաթ պասիվ կենսակերպ վարել: Նրա բժիշկն ասել է, որ այս վիճակում համերգային շրջագայություն անցկացնելու մասին խոսք լինել անգամ չի կարող;
Լեդի Գագայի երկրպագուները ստիպված կլինեն որոշ ժամանակ համբերել, մինչև իրենց սիրելի աստղը կրկին կհայտնվի բեմում:

Նյութի աղբյուր՝ http://www.armstar.am/am/news/?n=691
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



