Բլից հարցեր     Արթուր Աբրահամ Տիգրան Պետրոսյան
- Կարճ՝ քո մասին: - Ծնվել եմ Երևանում, սովորել եմ այստեղ, ծառայել եմ բանակում... -Բարի, ընկերասեր, մարդամոտ, նվիրված:
- Դու՝ 50 տարի անց: - Թոռներիս հետ կլինեմ: - Պապիկ...
- Երբեք չես համաձայնի... - Շատ բաներ կան, միանգամից կդժվարանամ պատասխանել: - Ստել, դավաճանել, վաճառվել:
- Քո հայտնի ընկերը: -Ես ունեմ լավ ծանոթներ ու ընկերներ, բայց կյանքի ընկերը պարտադիր չէ, որ հայտնի լինի: - Ինձ համար բոլոր ընկերներս հավասար են, չէի ցանկանա հայտնիներին առաձնացնել:
-Եթե դու նախագահ լինեիր...  - Կաշխատեի օրը 24 ժամ՝ մարդկանց կյանքն ավելի լավը դարձնելու համար: - Երբեք չեմ մտածել այդ ուղղությամբ:
- Ի՞նչ գիրք ես կարդում:   - Մարզչիս գրած գիրքը, որն ամփոփում է իր կյանքը 13 ռաունդում: -Դետեկտիվ:
- Երբ զայրանում ես...  - Փորձում եմ հանգստանալ և շանս հետ գնում եմ զբոսնելու: - Փորձում եմ առանձնանալ բոլորից:
- Սեր խոստովանելու լավագույն տարբերակը: -Լավագույն տարբերակը գործելն է, քանի որ խոսքերը կարող են խաբուսիկ լինել:)  - Իմ խոստովանած՝ գաղտնի տարբերակը:
- Բջջային հեռախոսի ամենասիրած բաժինը, էջը: -Նկարների և երաժշտության բաժինը: -Խաղերը:
- Ի՞նչ կանես աշխարհի կործանումից մեկ օր առաջ: - Կանցկացնեմ ընտանիքիս, ծնողներիս հետ: -Կզանգահարեմ բոլոր ծանոթներիս:
- Եթե հնարավորություն ունենաս, ի՞նչ կտանես քեզ հետ այն աշխարհ: -Այն աշխարհում ամեն ինչ կա, ոչինչ պետք չէ տանել:) - Հայկ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել