Հաղորդագրություն ամբողջ աշխարհին...
Մի՛ կոտրեք ձեզ սիրողներին…
Ձեզ սիրողները պինդ են, որովհետև սիրելու համար պնդություն է պետք, իսկ պնդության համար՝ սեր: Սիրո համար պետք է վստահես քեզ մեկին` ծաղկելու սպասումով ու թոշնելու հավանականությունը գիտակցելով: Հավանականությունը գիտակցելով ու պինդ լինելով՝ վստահվածներին մի՛ կոտրեք… Վստահությունը կորցնելու դեպքում անգամ երկաթե պնդությունն անկարող է փրկել …
Դու, որ աշխարհի ամենաբարին ես կամ աշխարհի ամենաստորն անգամ` մի կոտրիր քեզ սիրողին, որովհետև նա անպաշպան է, նա սիրել գիտի: Քեզ սիրողին երբեք մի համեմատիր Հիսուսի հետ, բայց հիշիր՝ Հիսուսին խաչեցին սիրո համար և խաչեցին նրանք, ում Հիսուսը սիրեց: Դու, որ աշխարհի ամենաբարին չես, և գուցե ամենաստորն էլ չես՝ մի՛ կոտրիր քեզ սիրողին: Մի համեմատիր քեզ երբեք Հիսուսի հետ, բայց միշտ հիշիր, որ Հիսուսն էր կատարյալը, կատարյալ էր ոչ իր թանկ մեքենայով, կամ թանկ հեռախոսով, կամ գեղեցիկ աղջիկների սերը ունենալով, կամ էլ կատարյալ էր կատարյալ լինելու վստահություն ունենալով: Բնա՛վ: Հիսուսը կատարյալ էր, որովհետև չդավաճանեց, չխաբեց, ներեց, սիրեց ու չթողեց նրանց, ովքեր հուսացին և սպասեցին իրեն, ովքեր սիրեցին ու գնահատեցին…. Դու՛, որ աշխարհի ամենաբարին չես և գուցե ամենաստորն էլ չես՝ մի՛ կոտրիր նրան, ով սիրեց քեզ, ով հուսաց ու սպասեց քեզ, ով ներեց քեզ վստահելով, որ էլ չես վարվի այդպես,... ով կարծեց, որ դու ուրիշ ես, ամենաուրիշը, ով վստահվեց քեզ հոժարակամ… ում դու կոտրեցիր… 
ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԱՄԲՈՂՋ ԱՇԽԱՐՀԻՆ… 
Մի՛ կոտրեք ձեզ սիրողներին, մի խաբեք, ներվելուց հետո մի՛ ստիպեք, որ փոշմանի ներելու համար, փոխեք ինչ-որ բաներ ձեր մեջ, որ չկորցնեք նրան, ով վստահվեց հոժարակամ, ով սիրեց ու պինդ եղավ … ունենալով մեկ թուլություն՝ ՁԵԶ: Մի՛ կոտրեք ձեզ սիրողներին: Մի՛ կոտրեք…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել