Հայ տխուր իրականության գունավոր պատկերավորում ընդամենը 50 վայրկյանանոց տեսանյութում։ Իրականում այս մարդն ինձ համար ժողովրդի հավաքական կերպարն է՝ ընտրությունների համատեքստում. նա արդեն հոգնել է հուսահատվել Լևոն Տեր-Պետրոսյանից, Ռոբերտ Քոչարյանից, Սերժ Սարգսյանից և արդի քրեաօլիգարխիկ համակարգի արդեն վաղուց ձանձրալի ու հաճախ էլ՝ ատելի դարձած դեմքերից, և հիմա նրա մեջ հույս է արթնացրել Հրանտ Բագրատյանը ու հավանաբար ոչ թե նրա համար, որ կոնկրետ այս մարդու համար ինչ-որ լավություն է արել կամ եղբոր տղան է, այլ պարզապես թարմություն է մտցրել մեր միապաղաղ քաղաքական դաշտում և բացի աբստրակտ պոպուլիզմից, նաև որոշակի կոնկրետիկա է մտցրել իր արշավի մեջ։

Հ.Գ. Հատուկ հարգանքներս այս մարդուն ու միանում եմ նրա «բարեմաղթանքներին»՝ ուղղված Սուրիկ-Լիսկա Խաչատրյանին. իմ խորին զզվանքն էլ եմ ձոնում այս համազգային խայտառակություն հանդիսացող արարածին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել