Երկար խավարից հետո միշտ էլ դժվար է նայել արեւին, որքան էլ զգաս նրա ջերմության կարիքը...                                   
                                    ******
Երբ նետի խոցող ծայրը բութ է լինում, երկրորդական են դառնում և՛ նետի արագությունը, և՛ կապարճի մեջ եղած նետերի քանակը: Նախ սրիր նետի խոցող ծայրը, ապա մտածիր հարվածի քանակի մասին:
                                         ******

Պնակալեզը, երբ հոգնում է իր կարգավիճակից, անվճար էլ է վաճառվում, միայն թե ազատվի ավանդական դերից:
                                         *****

Միշտ երազում էի երազում երազած երազանքս երազից դառնար իրականություն, իսկ հիմա ուզում եմ, այս անիրական իրականությունը ստանձնի իր իրական՝ երազի դերը...                         
                                       *****

Երբ մատուռը պահող սյունը բարձրացնում կամ իջեցնում ենք, այն փլվում է ներկաների վրա: Յուրաքանչյուր մարդ աշխարհը պահող սյուն է եւ պիտի մնա իր հստակ բարձրության վրա: Իրեն արհեստական բարձրացնելու կամ իջեցնելու դեպքում նա փլվում է ՝ փոշի դարձնելով նաեւ իր շրջապատի մարդկանց մոտ եղած հարգանքը:
                                          *****
Ո՛չ, սիրելիներս, դիմակ կրելը ամոթ չէ, ամոթը դիմակի տակից իրական դեմքիդ երեւան գալն է...
                                        *****

Եթե հանկարծ հասկանաս, որ նույնիսկ մահդ կարող է լիարժեք, առանց չակերտների երջանկություն բերել թեկուզ եւ մեկին, ապա մի կորցրու շանսդ բարություն անելու:
                                     
**********

Ազատությունն այն չէ միայն,
Որ ծնվում է մեջքիդ ուղղված պիրկ պարանի զարկից միայն,
Այն ծնվել է, որ արթնանա քո ձեռքերով ուրիշներին մատուցելու համար միայն:
Թե չես կարող, ձեռքդ խոթիր գարշ բերանդ, բռնիր լեզուդ,
Որ ապիկար այդ օրգանով չոռնաս էլ՝ Ազատություն....
                                       ******* 
Ու ես հասկացա, որ երբ կռունկի ոտքը կոտրված է, պետք չէ միանգամից վազել եւ օգնել, քանզի երբ քո ոտքը վնասվի, այլեւս ուժ չես ունենա քո՛ իսկ վերքը բուժելու: Ի՛նքդ ընկիր, ի՛նքդ բարձրացիր, որ հետագայում ինքդ էլ վայելես բարձրությունից փչող օդը:

                                    ********
Չկա ավելի մեծ զավեշտ, քան մարդկային լրջությունն է...

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել