Խնդրում եմ  բարձրաձայնել այս նույնականացման քարտերի հարցը:
Խնդիրը կայանում է նրանում, որ դեռ դեկտեմբերի 3-ին պետք է արդեն ստանայի: Պատկերացնո՞ւմ ես՝ մինչև այսօր դեռ չկա, պատկերացնո՞ւմ ես՝ քանի անգամ եմ գնացել Արաբկիրի անձնագրային բաժանմունք 20-30 անգամ: Չկա ու չկա: Պատճառաբանում են՝ դեռ չեն ուղարկել: Անցել է 70 օրից ավելի, իսկ հաշվետվությունների վերջին ժամկետը ամսի քսանն է: Նյարդեր են պետք, որ դիմանան: Սրանից 2 օր առաջ վերցրին կտրոնս՝ ասելով կստուգենք, կզանգենք, դուք էլ մի եկեք: Այսօր ասում եմ՝ տվեք կտրոնս, տանեմ հարկային ցույց տամ, որ եթե ուշանա հաշվետվությունը, ապա դա իմ մեղքով չէ: Եվ պատկերացնում ես՝ կորել է կտրոնս, չեն գտնում: Որքան կզայրանաս, մանավանդ որ կողքիս կանգնած մարդիկ, որոնք նոր են դիմում ստանալու համար, աշխատակիցները ասում են՝ արագացված կարգով 20000 դրամով մեկ օրում կլինի: Դե արի ու մի զայրացի, եթե մեկ օրում հնարավոր է, ապա իմը անցել է 85 օր դիմելուց հետո: Խայտառակություն: Կամ իրենք են գիժ, կամ իմպեսներին են գժի տեղ դնում: Գիտեք՝ խնդիրներ կար սարքի հետ կապված: Հարգելիս, եթե 20000 դրամ վճարեի, խնդիր չէ՞ր լինի: Վերջում էլ ասացին՝ դիմիր ՕՎԻՐ: Դե արի ու այս երկրի, կառավարության, պետության վրա հույս դիր: Իսկ հաշվետվությունը ուշացնելու դեպքում տուգանելու են: Ախր ինչի՞ համար....

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել