Մարրկակեշ
Այս գեղատեսիլ քաղաքը գտնվում է Հյուսիսային Աֆրիկայում, իսկ ավելի կոնկրետ` Մարոկկոյում: Մարրակեշը հայտնի է իր գեղեցիկ մզկիթներով ու տաճարներով, ինչպես նաեւ մեծ շուկայով: Հիմնադրվել է 1062թ.:
Կահիրե
Իզուր չէ, որ Եգիպտոսի մայրաքաղաքի անունը թարգմանվում է որպես «հաղթանակաբեր», Կահիրեն Աֆրիկայի մեծագույն քաղաքն է եւ իսլամական մշակույթի խոշորագույն կենտրոններից մեկը:
Ստամբուլ
Այս քաղաքի մասին ասում են, որ այնտեղ են հանդիպում Արեւելքն ու Արեւմուտքը, Թուրքիայի մեծագույն քաղաքը հայտնի է ոչ միայն իր հարուստ պատմությամբ ու անկրկնելի գեղեցկությամբ, այլեւ հզոր տնտեսությամբ:
Դամասկոս
Սիրիայի մայրաքաղաքը այժմ լավագույն ժամանակները չի ապրում, սակայն մենք հուսով ենք, որ շատ շուտով այդ երկրում խաղաղություն կտիրի, ու Մերձավոր Արեւելքի հնագույն քաղաքը կրկին կվերագտնի իրեն բնորոշ գեղեցկությունն ու հյուրընկալությունը:
Նյու Դելի
Հնդկաստանը աշխարհին հայտնի է իր յուրօրինակ մշակույթով, հարուստ պատմությամբ եւ անկրկնելի կոլորիտով: Այդ երկրի մայրաքաղաքը վերջին տարիներին տնտեսապես այնքան է հզորացել, որ սկսել է համեմատվել նույնիսկ Շանհայի ու Պեկինի հետ: Եվ իհարկե, Նյու Դելին հայտնի է իր գեղեցկությամբ:
Շանհայ
Չինաստանի մեծագույն քաղաքը մեծագույններից մեկն է նաեւ ողջ Ասիայում: Բոլոր նրանք, ովքեր եղել են Շանհայում, կհաստատեն, որ այն հեքիաթային գեղեցկություն ունի, քաղաք, որը ոգեշնչում ու հիացնում է իր փայլով ու հմայքով:
Բանգկոկ
Թաիլանդի մայրաքաղաքն, անկասկած, ամենագեղեցիկն է ողջ Հնդկաչինում, ուստի եւ անչափ սիրված է զբոսաշրջիկների կողմից: Հզոր, ազատ եւ հյուրընկալ քաղաք է Բանգկոկը, այստեղ ձանձրանալու առիթ չեք ունենա, հավատացած եղեք:
Մանիլա
Ֆիլիպինների մայրաքաղաքը շատ դուր կգա նրանց, ովքեր հետաքրքրվում են պատմությամբ` քաղաքում շատ են գեղեցիկ եկեղեցիները, իսկ եթե պատմությամբ չեք հետաքրքվում` հոգ չէ, կարող եք վայելել հանգիստը օվկիանոսի ափին: Համոզված եղեք՝ Մանիլան չսիրելն անհնարին է:
Սինգապուր
Այս քաղաք-պետությունը շատերը իրավամբ համարում են դրախտ երկրի վրա, եւ իսկապես` հզոր տնտեսություն, գեղեցիկ ճարտարապետություն, յուրատիպ բնություն ու ամենակարեւորը` երջանիկ քաղաքացիներ ունենալը մի՞թե երազանք չէ ամեն մի երկիր համար:
Օսակա
Ճապոնիայի մեծագույն քաղաքներից մեկը, ինչպես պնդում են շատերը, հատկապես գեղեցիկ է գարնանը: Մենք առանց կասկածի նշույլի հավատում ենք այս պնդմանը, մեր կողմից էլ կավելացնենք, որ Ճապոնիան գեղեցիկ է տարվա բոլոր եղանակներին: