www.psyhelp.am և www.psyarmenia.com -ից
Մի անգամ աշակերտները եկան Ծերունու մոտ ու հարցրին.
— Ինչո՞ւ են չար միտումները ավելի հեշտությամբ լցնում մարդու էությունը, իսկ բարի միտումները՝ դժվար և հաստատուն չեն մնում մարդու մեջ:
— Ի՞նչ կլինի, եթե առողջ սերմը թողնել արևին, իսկ հիվանդ սերմը թաղել հողի մեջ, — հարցրեց Ծերունին:
— Բարի սերմը, մնալով առանց հողի՝ սննդի, կմահանա, իսկ վատ սերմը կաճի, կտա անառողջ ծիլ և վատ պտուղ, — պատասխանեցին աշակերտները:
— Այդպես էլ մարդիկ են անում՝ փոխանակ թաքուն բարի գործեր անեն և խոր հոգու մեջ աճեցնեն բարի սածիլներ, նրանք այդ ամենը ի ցույց են դնում և դրանով էլ սպանում այն: Իսկ իրենց թերություններն ու մեղքերը, որպեսզի ուրիշները չնկատեն, մարդիկ պահում են խոր հոգու մեջ: Այնտեղ էլ նրանք արմատավորվում են, աճում և կործանում են նրա սիրտը: Եղեք իմաստուն:
Աշակերտները շնորհակալություն հայտնեցին Ծերունուն և հեռացան մտորելու...
Ռաֆալ Օլբինսկի «Միմոզա»