Картинки по запросу արտագաղթՀենց դա է խնդիրը: Արտագաղթի մոտիվը զուտ ընտանեկան բարեկեցություն փնտրելու կամ կյանքի որակը բարելավելու հանգամանքով բացատրելը գնալով ավելի ու ավելի համոզիչ չի թվում : «Ամերիկահայ տղամարդկանց պերճանքն ու թշվառությունը» հրապարակման մեջ (Լոս, 2003) ես գրել էի, որ մարդը հեռանում է իր ծննդավայրից այն պատճառով, որ նրա կյանքի հեքիաթը անվերադարձ ավերված է լինում... Պատկերացրեք՝ այս տեսակետը նույնպես ինձ այլևս չի բավարարում: Տեսակետները պիտի ամուր նստած լինեն փաստերի վրա: Մինչդեռ, փաստերը վկայում են, որ հազարավոր հայ գաղթականներ արտերկրում զբաղված են լոկ գոյություն քարշ տալով, պարապուրդով, դատարկաբանելով և օր մթնեցնելով: Պատճառները շատ ավելի խորն են:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել