Պիցցան իդեալականորեն կարող է համապատասխանել ցանկացած առիթի համար: Adme.ru-ն ներկայացնում է մի քանի գաղտնիքներ, որոնք կօգնեն պատրաստել շատ համեղ և անկրկնելի պիցցա:
Գաղտնիք 1. Պետք է ճիշտ հունցել խմորը
Խմորի համար անհրաժեշտ է`
- 900 գրամ ալյուր,
- 0,5 լիտր ջուր
- 10 գրամ բուսական յուղ
- 20 գրամ աղ
Անհրաժեշտ է խմորը հունցել հանգիստ, ջերմ մթնոլորտում և լավ տրամադրությամբ: Որպեսզի խմորը լավ ստացվի, պետք է ալյուրի հետ մատներով խաղալ: Տարայի մեջ ալյուրի վրա ջուր ենք լցնում և լավ խառնում, որպեսզի գնդիկներ չստացվեն: Պարբերաբար ավելացնում ենք ալյուր ու աղ և շարունակում հունցել խմորը:
Գաղտնիք 2. Ավելացնում ենք բուսական յուղ
Ստացված զանգվածին անհրաժեշտ է ավելացնել բուսական յուղ, որն ավելի առաձգականություն կհաղորդի: Ամեն ինչ մանրակրկիտ խառնում ենք: Այնուհետև տարայի միջից խմորը տեղափոխում ենք սեղանի վրա և շարունակում հունցել:
Գաղտնիք 3. Խմորը բացում ենք ձեռքերով
Խմորե գունդը բաժանում ենք մի քանի մասերի և սենյակային ջերմաստիճանում թողնում մոտավորապես մեկ ժամ: Այն պետք է կրկնակի մեծանա: Գունդը սկսում ենք բացել ձեռքերով և մեջտեղից այն տարածում ենք դեպի անկյունները: Անկյուններն ավելի բարձր ենք անում:
Գաղտնիք 4. Փափուկ ենք դարձնում
Պիցցայի պատրաստման համար անհրաժեշտ տարան պատում ենք բուսական յուղով և մի փոքր ալյուրով, որպեսզի խմորը չկպչի տարային: Ավելացնում ենք լցոնը և 180-200 աստիճան տաքացված վառարանում դնում և թողնում 10 րոպե:
Գաղտնիք 5. Ընտրում ենք սոուսը
Միջին չափի պիցցայի համար ավելացնում ենք 3 ճաշի գդալ սոուս: Դրան համարժեք կարող ենք օգտագործել ոչ միայն ավանդական լոլիկի մածուկ, այլ նաև սերուցքային պանիր, հումուս, բադրիջանի խավիար և այլն: Պետք է հետևել սոուսի խտությանը. այն չպետք է շատ ջրիկ լինի:
Գաղտնիք 6. Սկսում ենք ձևավորումը
Մեկ պիցցայում չպետք է 4-ից ավելի բաղադրիչ օգտագործել: Շատ մի՛ ծանրաբեռնեք խմորը, որպեսզի պիցցան իդեալական ստացվի, անպայման պանիրը քերիչով անցկացրեք:
Adme.ru-ն ներկայացնում է նաև իդեալական պիցցայի մի քանի բաղադրատոմս․
Դասական պիցցա խոզապուխտով
Քաղցր պղպեղը կտրատում ենք ոչ մեծ շերտերով, խոզապուխտը ևս, իսկ սալյամին` կիսակլոր: Խմորի վրա քսում ենք լոլիկի մածուկ, դնում ենք խոզապուխտը, սալյամին, պղպեղը և վրան պանիր ենք ավելացնում:
Սնկով և սոխով պիցցա
Սնկերը կտրատում ենք որքան հնարավոր է փոքր, տապակում ենք մի փոքր բուսական յուղով: Ստացված զանգվածն ավելացնում ենք խմորի վրա, վրան դնում սոխերը և ավելացնում պարմեզան տեսակի պանիր:
Հավով, պեստո սոուսով և պանրով պիցցա
Այս պիցցայի համար անհրաժեշտ կլինի հավ, որը սոուսի հետ միասին դնում խմորի վրա, ավելացնում պանիրը, որպեսզի պիցցան դառնա ոչ միայն համեղ, այլև հյութալի: