Պատմության մեջ ամենաթանկ ընթրիքը պատվիրվել է Ռոման Աբրամովիչի կողմից, Դարյա Ժուկովայի, իր որդու՝ Արկադիի եւ երեք գործընկերների ընկերակցությամբ: Նրանք որոշել էին ընթրել Նյու-Յորքյան «Nellos» ռեստորանում: Ռոման Աբրամովիչը սկսել է իր ընթրիքը սպիտակ տրյուֆելներից կարպաչոյով, այնուհետեւ նա պատվիրում է հորթի միս՝ պատրաստված միլանյան եղանակով եւ իտալական տալյատելլե պաստա, ինչպես նաեւ Աբրամովիչի սիրելի պարմեզան պանիր: Դեսերտին նա պատվիրել է տիրամիսու, սակայն դիետայի պատճառով կերել է դրա ընդամենը մեկ-երրորդը: Իսկ մնացած հյուրերը պատվիրել են ծովամթերք եւ իտալական պաստա, ինչպես նաեւ թանկարժեք գինիներ: Ըստ սպասարկող անձնակազմի՝ նրանք արտաքինից ոչնչով չէին տարբերվում սովորական նյու-յորքյան տուրիստներից:
Աշխարհի ամենաթանկ ընթրիքը ներառում էր 2 շիշ «Chateau Petrus», 3 շիշ «La Tache Romanee Conti pinot noir» և 2 շիշ մեկուկես լիտրանոց «Cristal rose» շամպայններ՝ յուրաքանչյուրը $5000 արժողությամբ: Ընդհանուր միայն գինու համար վճարվել է $35 000, սակայն Դարիա Ժուկովան, ով այդ ժամանակ երեխայի էր սպասում, ըմպում էր միայն հանքային ջուր` մեկ շիշը 16$ արժողությամբ:
«Ռոման Արկադեվիչը ընդհանրապես չզարմացավ` տեսնելով իրեն ներկայացված հաշիվը,- տեղեկացնում է մատուցողը:- Նա միայն հետաքրքրվեց` արդյոք այդ գումարի մեջ ներառված է նաև մատուցած ծառայության արժեքը: Կողքի սեղանի շուրջ նստած զույգը կարծում էր, թե այս մարդիկ մեծ գումար են շահել խաղարկությամբ և որոշել են տոնել»:
«Nellos» ռեստորանի տերը Աբրամովիչին նվիրեց ֆուտբոլի գնդակ` որպես հատուկ հյուրի, և առաջարկեց գնել «New York Yankees» բեյսբոլի թիմը: Աբրամովիչը հրաժարվեց, պատասխանելով` «Շնորհակալություն, բայց իմ խնդիրները բավականացանում են արդեն «Chelsea»-ի հետ»:
Արդյունքում աշխարհի ամենաթանկ ընթրիքի հաշիվը կազմեց 47.221,09 ԱՄՆ դոլար` 1 ժամ 18 րոպե տևողությամբ ճաշի համար: Այդ գումարը ներառում էր 20% թեյավճար, սակայն ընկերությունը մատուցողների թեյավճարին ավելացրեց ևս $5000: Արդյունքում` 52 000$:



