Ճապոնացի մասնագետը, որը հեղինակել է Audi A6 ավտոմեքենայի դիզայնը, մշակել է հատուկ ակնոց, որը կարող է պարզել մարդու հոգնածության աստիճանը: Այս մասին հայտնում է gogetnews.info-ն:
Ակնոցի շրջանակի վրա տեղադրված սենսորները արձանագրում են մարդու աչքերը թարթելու քանակը, նաև ակնախնձորի մկանների էլեկտրական ներուժի փոփոխության ցուցանիշները: Bluetooth 4.0-ի միջոցով տեղեկությունը փոխանցվում է սմարթֆոնին կամ պլանշետին: Նոր ակնոցը պլանշետով կամ սմարթֆոնով կառավարելու նպատակով մշակվել է նաև հավելված:
Ակնոցը վաճառքի կդրվի մոտ մեկ տարի հետո: Հեղինակները մտադիր են նորույթը հագեցնել մարտկոցով, որը կարող է լիցքավորումը պահել 8 ժամ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



