1905 թվականի լուսանկարում պատկերված է Հրազդան գետի վրա գտնվող Հին Երևանի Կարմիր կամուրջը, որը հիմնովին վերանորոգվել էր 1679 թվականի երկրաշարժից հետո: Կարմիր կամուրջը կոչվել է նաև Խոջա Փիլավի կամուրջ՝ ի պատիվ քանաքեռցի մեծահարուստ և բարեգործ Խոջա Փիլավի, որը ֆինանսավորել էր կամրջի վերանորոգումը, իսկ Կարմիր է կոչվել, որովհետև կառուցված է կարմիր տուֆից: Այս կամրջով է նախկինում անցել Երևան-Էջմիածին գլխավոր մայրուղին: Լուսանկարը արված է Երևանի բերդի տարածքից, իսկ դիմացի պլանում Դալմայի հանրահայտ այգիներն են: Ներկայումս կամուրջը կիսաքանդ է և գտնվում է անխնամ վիճակում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել