Ուկրաինայի Լվով քաղաքի կրկեսում սարսափելի դեպք էր տեղի ունեցել:
Ներկայացման ժամանակ առյուծը հարձակվել էր վարժեցնողի վրա և մարմնական ծանր վնասվածքներ պատճառել:

Միջադեպի հետևանքով վարժեցնող Ալեքսեյ Պինկոն ոտքի և ձեռքի ծանր վնասվածքներով հոսպիտալացվել էր հիվանդանոց, որտեղ նրան վիրահատել էին:

Ներկայացման ժամանակ նրա կողքինը կինն էր, ով նույնպես գիշատիչներ է վարժեցնում: Նա նշել էր, որ բարեբախտաբար, հարձակվող առյուծին չէին միացել բոլոր մյուս առյուծները:

Առյուծներից մեկը ընթացքում կարողանում է դուրս գալ ցանցից այն կողմ՝ հանդիսատեսի մոտ, մարդիկ դուրս են փախչում կրկեսի դահլիճից մի քանի վայրկյանում, այնուհետև դադարեցվում է ներկայացումը:
Ներկայացնում ենք տեսանյութը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել