Մեր ժամանակներում ամենևին բարդ խնդիր չէ կարճ ժամանակամիջոցում, ասենք, մի հինգ-յոթ տարվա ընթացքում, որևիցե մի երկրի տնտեսական զարգացումը․․․ Դրա համար ընդամենը անհրաժեշտ է հստակ, ներդրումները խթանող օրենքներ և գործարար մարդկանց անվտանգ ու ազատ գործունեության երաշխիքներ․․․ Այսօր միլիոնավոր հարուստ մարդիկ երազում են մի այնպիսի երկիր, որտեղ աշխատուժն համեմատաբար էժան է, հարկային բեռը թեթև, խանգարողներ և փայ մտնողներ չկան․․․ Նրանք հաճույքով իրենց միլիարդներրը ներդնում են հենց այդպիսի երկրներում, որոնք երաշխավորում են բիզնեսի համար նպաստավոր պայմաններ․․․ Տնտեսության զարգացման համար ոչ մի գաղտնիք չկա։ Սա հայտնի է բոլորին։ Սակայն ոմանց դա հաջողվում է, ոմանց՝ ոչ․․․ Քսանհինգ տարի առաջ մեր երկրի իշխանությունները ընտրեցին այն, ինչն առկա է այսօր և իրենց ընտրությունը փոխանցեցին հաջորդ կառավարություններին․․․ Ըստ էության՝ ցանկացած ազգի կամ անհատի դժբախտության պատճառը չափազանցված անձնասիրությունն ու նյութամոլությունն է․․․
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armen.harutunyan.921/posts/514656885410632?notif_t=close_friend_activity¬if_id=1473051954379124
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



