
Բոլորս էլ հաճախ ենք մտածում. «Թողնում եմ ամեն ինչ և գնում եմ ծով»: Եվ հաճախ երազում են սեփական դրախտային կղզին ունենալու մասին, որի ափերը ողողում են ծովի նուրբ ալիքները, առավոտյան արթնանում ես ճայերի ձայներից, իսկ կարմիր արևը մայրամուտին աչքիդ առաջ է հայտնվում: Զարմանալի է, սակայն եթե գրպանում մի քիչ գումար ունեք, ապա մեր օրերում կարող եք իսկապես գնել Ձեր երազանքների կղզին:
Սպիտակ կղզի
Գրենադա, Կարիբյան ծով

Մարդու կողմից երբեք ոտք չդրած այս կղզին իդեալական է միայնակ հանգստի համար: Շրջակա բնության տեսարանները ուղղակի հափշտակում են հոգիդ, իսկ կարմիր կորալները, որոնք շրջապատում են կղզին, պարապ չեն թողնի ոչ մի սուզորդի:
Գինը՝ 5 500 000 $
Բալաստ Քի
Ֆլորիդա, ԱՄՆ

Այս կղզում կան մի քանի քոթեջներ, որոնցից մեկն անգամ 5 ննջասենյակ ունի: Այս գեղատեսիլ վայրում հեշտությամբ կարելի է մոռանալ ժամանակի մասին՝ ուղղակի հիանալով թեթև մակընթացություններով:
Գինը՝ 15 800 000 $
Իսլա Պալոմա
Պանամա, Կենտրոնական Ամերիկա

Չնայած իր փոքր չափսերին՝ այս կղզին իդեալական վայր է ամեն ինչից կտրվելու համար: Այստեղ կան միաժամանակ և՛ էլեկտրաէներգիա, ջուր, և՛ էկզոտիկա՝ տրոպիկական թռչուններ, ծաղիկներ, պտղատու ծառեր, և՛ գեղեցիկ սպիտակ ավազով պատված լողափ:
Գինը՝ 380 000 $
Բել Լուն
Օնտարիո, Կանադա

Բեն Լունը տեղակայված է «Բասոլեյ այլնդ» ազգային պարկից ոչ շատ հեռու: Ընդամենը 2 ժամում այնտեղից կարելի է Տորոնտո հասնել: Հյուրերի համար նախատեսված քոթեջի պատուհանից հրաշալի տեսարան է բացվում դեպի լիճը:
Գինը՝ 1 700 000 $
Պետրա կղզի
Նյու Յորք, ԱՄՆ

Այս կղզին, որտեղ կարելի է հասնել 15 րոպեում Նյու Յորքից՝ ուղղաթիռով, ներառում է և բնության հրաշքները, և ճարտարապետության հրաշքները: Ունի սրտաձև տարածք, տներն այստեղ կառուցված են հայտնի ամերիկացի ճարտարապետ Ֆրանկ Լլոյդ Րայթի նախագծածով: Կղզին անգամ ունի իր սեփական ուղղաթիռային հրապարակը:
Գինը՝ պայմանագրային
Լիթըլ Սենթ Ջորջս Քեյ
Բելիզ, Կենտրոնական Ամերիկա

Երկու ավազապատ լողափեր և հրաշագեղ բնություն, բյուրեղա մաքրությամբ ջուր, փարթամ բուսականություն՝ այս կղզին իրական դրախտ է թվում:
Գինը՝ 1 600 000 $
Բաք այլնդ
Բրիտանական Վիրգինյան կղզիներ

Կարիբյան ավազանում այս կղզին ամենաշքեղն է համարվում: Եվ իսկապես, այստեղ կա ամեն ինչ՝ յուրաքանչյուր ճաշակի տեր մարդկանց համար՝ սպիտակ ավազեպատ լողափեր, ժայռեր, ամեն հարմարություններով տներ: Ընկերներին հաստատ դուր կգա:



