
Այս միֆը շատերին հայտնի է Կոնան Դոյլի «Բծավոր ժապավեն»-ից: Իրականում օձին կաթ խմեցնելու փորձը կարող է ճակատագրական լինել՝ նրանք լակտոզ առհասարակ սովոր չեն ընդունել:
Օձերը խայթում են իրենց սուր լեզվով

Հայտնի պատճառներով՝ շատ մարդիկ կարծում են, որ օձերը խայթում են իրենց սուր, մկրատաձև լեզվածայրով: Օձերը կծում են ատամներով, ինչպես բոլոր մնացած կենդանիները: Լեզուն նրանց ծառայում է բոլորովին այլ նպատակներով:
Օձերի մեծ մասը թունավոր են

2,500 տեսակի օձերից միայն 400-ն ունեն թունավոր ատամներ: Նրանցից միայն 9-ն են հանդիպում Եվրոպայում: Ամենաշատը թուանվոր օձեր կան Հարավային Ամերիակայում՝ 72 տեսակ: Մնացածը տարածված են Ավստրալիայում, Կենտրոնական Աֆրիկայում, Հարավ-արևելյան Ասիայում, Կենտրոնական և Հյուսիսային Ամերիկաներում:
Օձերի մաշկը լորձով է պատված

Սա ընդհանրապես կապ չունի օձերի հետ: Այս սողունների մաշկը չի պարունակում երկաթ և պատված է հարթ, խիտ թեփուկներով: Հենց այս շերտից էլ կարում են կոշիկներ, պայուսակներ և անգամ հագուստ:
Կարելի է «վտանգազերծել» օձին՝ ատամները հանելով

Երբեմն սա իրոք կարող է աշխատել: Սակայն ատամներոը նորից կաճեն, իսկ օձը՝ դրանց աճելու ընթացքում, չկարողանալով դուրս հանել թույնը՝ լուրջ կհիվանդանա:



