«Քաղաքապետարանում ընդհանրապես յուրացումներ չկան, յուրացումները ձեզ մոտ են: Դու ո՞վ ես, որ ինձ հարց տաս, ես հարցազրույց չեմ տալիս»:
Այսպիսին է եղել Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի պատասխանը «Ժողովուրդ» թերթի լրագրողի հարցին՝ կապված Գյումրու քաղաքապետարանում բացահայտված յուրացումների հետ։ Վարդանիկի նյարդայնացած վիճակն իրականում շատ պարզ պատճառ ունի՝ ֆինանսների նախարարության ստուգումները, որոնք մեկնարկել էին դեռ 2012 թվականի նոյեմբերին, արդեն ավարտվել են ու կազմվել է ակտ, որն ուղղվել է ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչություն։ Այսինքն՝ դժվար չի հասկանալ, որ հիմքեր կան քրեական գործ հարուցելու, դե իսկ Վարդանիկի ագահ էությանը ծանոթ լինելով, բոլորս էլ հասկանում ենք, որ այդ հիմքերը ծանրակշիռ են ու եթե մեր իշխանությունները համը չհանեն, Վարդանիկը կարող է դառնալ Խաչիկյանից հետո ամենաբարձր պետպաշտոնյան, ով կբանտարկվի պետական միջոցների յուրացման համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել